«Կռիսները մեզ ուտում են, տունը ջուր ա լցվում»․ քաղաքացին օգնության կարիք ունի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ Անուշ Շիբոյանն այսօր կառավարության շենքի դիմաց էր։
«Ա1+»-ի հետ զրույցում նա ասաց, որ որպես հաշմանդամի ծնող և «Հայէլեկտրոգորածարան»-ի մոտ 29 տարվա նախկին աշխատող՝ 1997-ին բնակարան է ստացել պետությունից։ Սակայն բնակարանի տանիքը 2000 թվականից ի վեր քարուքանդ վիճակում է, հատակը նույնպես վնասված է։
«Կռիսները մեզ ուտում են, տունը ջուր ա լցվում, չեմ կարողանում տունս պահել»,- ասաց նա։ Քաղաքացին նշեց, որ դիմել է պատկան մարմիններին թե՛ նախկին իշխանությունների օրոք, թե՛ ներկայիս, սակայն որևէ քայլ չի կատարվել՝ խնդիրների լուծման ուղղությամբ։
Նա ասաց, որ 58 հազար դրամ թոշակ է ստանում, իսկ հաշմանդամ դուստրը մոտ մեկ տարի է, ինչ թոշակ է ստանում, այն կազմում է 25 հազար դրամ։
«Ինչո՞վ ես սարքեմ։ Առաջվա առողջությունը չունեմ։ Ստեղից-ընդեղից փետ եմ բերում, որ ես իմ էրեխու հետ ապրեմ»,- նշեց Անուշ Շիբոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։