Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0548
A A
Քաղաքականություն

Անի Զախարյանը ցանկանում է հեղափոխություն անել (տեսանյութ)

«Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը բարձրախոսով կառավարության շենքի առջև է։ 

Նա կոչ է անում հեղափոխություն անել և փորձում է բաժանել «Ժողովրդական արդարության շարժման ազգային հեղափոխության հռչակագիր»-ը։ Անի Զախարյանը փորձեց նաև Հռչակագրի օրինակները փոխանցել կառավարության առջև կանգնած ոստիկաններին, սակայն վերջիններս չվերցրին։ 
 
Զախարյանն ասում է՝ ցանկանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնել պաշտոնից և ժողովրդի աջակցությամբ նոր վարչապետի ընտրություններ սկսել։ 
 
«Հեղափոխությունը ամեն անկյունում «թավշյա, ոչ բռնի» բղավոցները չեն։ Հեղափոխությունը համակարգային փոփոխություններն են պետության բոլոր ենթակառուցվածքներում, արժեքներում, տնտեսության մեջ, հասարակարգում, սոցիալական ոք որում, բոլոր ոլորտներում», - նշեց Զախարյանը։
 
Նա կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ամեն հինգշաբթի հավաքվել կառավարության շենքի մոտ և իրականացնել հեղափոխություն։