Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik
A A
Սպորտ

«Փյունիկը» հունվարի 26-ին կհանդիպի Ուկրաինայի «Ալեքսանդրիայի» հետ

Երևանի «Փյունիկը» հունվարի 26-ին Թուրքիայում ընկերական հանդիպում կանցկացնի Ուկրաինայի «Ալեքսանդրիայի» հետ: Այդ մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:

«Փյունիկը» երեկվանից սկսել է նախապատրաստվել Հայաստանի առաջնության գարնանային հատվածին: Թիմը առաջիկայում մարզումները կանցկացնի Երևանում, ապա կմեկնի Թուրքիա, որտեղ նախատեսված է ուսումնամարզական առաջին հավաքը:

Հիշեցնենք, որ «Փյունիկի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին: