Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է՝ նա դառնում է 75 տարեկան։
Լեւոն Տեր-Պետրոսյանը 1988-ի Արցախյան շարժման ակտիվ մասնակիցներից էր, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։ Երբ 1990-ի մայիսի 20-ի ընտրություններում ՀՀՇ-ն հաղթանակ տարավ ԿոմԿուսի նկատմամբ, համաժողովրդական շարժման կողմից Տեր-Պետրոսյանի թեկնածությունն առաջադրվեց ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահի պաշտոնում։ Նա 1990-ի օգոստոսի 4-ին ընտրվեց ԳԽ նախագահ։ Օգոստոսի 23-ին ԳԽ-ն ընդունեց ՀՀ Անկախության մասին հռչակագիրը։ 1991-ի սեպտեմբերի 21-ին կայացած հանրաքվեով էլ Հյասատանը հռչակվեց անկախ, ժողովրդավարական պետություն։
1991-ի հոկտեմբերի 16-ին Տեր-Պետրոսյանն ընտրվեց ՀՀ նախագահ՝ այդ պաշտոնում վերընտրվելով 1996-ի սեպտեմբերի 22-ին։ 1998-ի փետրվարի 3-ին Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։
Ներկայացնում ենք «Ա1+»-ի հարցազրույցը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, որն արվել է 2008 թվականին։