Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0128267
A A
Պաշտոնական

Վլադիմիր Կարապետյանն այլեւս չի կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները

Վլադիմիր Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այլեւս չի կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։

«Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ»,- գրել է նա։

Կառավարության կայքում հրապարակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, որում ասված է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.

Վլադիմիր Կարապետյանին ազատել վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից»։