Բացել լրահոսը Փակել լրահոսը
81480949_10157903284688501_3820719034400243712_n
A A
Մշակույթ Հասարակություն

Նախարարությունում քննարկում են Հանրապետության հրապարակի ստորգետնյա քաղաքի հարցը

 ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շտապել է կիսվել հետւյալ լուրով․

«Հին քաղաքը վերականգնելու հնարավորությունները քննարկում եմ մասնագետների հետ:

Առայժմ այսքանը․․․․»,- գրել է նախարարը;

Հիշեցնենք, որ 2003 թվականին Հանրապետության հրապարակի վերանորոգման ժամանակ հայտնաբերվել էր ստորգետնյա քաղաք;

Հրապարակի ողջ տրամագծով վերականգնողական շինարարական աշխատանքներ էին սկսվել։ Երբ ասֆալտի վերին շերտը հանվեց, շինարարները քարքարոտ պատեր, սև ու կարմիր տուֆի սալեր, կղմինդր, կավե սափորների մասեր ու կավե ջրատար խողովակներ հայտնաբերեցին։ Քաղաքը սփռված է Աբովյան ու Ամիրյան փողոցների, Հանրապետության հրապարակի տակ և հասնում է մինչև Կոնդ։

Այդ աշխատանքների արդյունքում հրապարակի ու դրան կից փողոցների տակ հայտնաբերվել էին 17 դարի շինությունների նկուղների որոշ հատվածներ։

Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ վերին հարկերը քանդվել էին XVII դարում երկրաշարժի հետևանքով։

Նախկին քաղաքապետի ժամանակ նույնիսկ մրցույթ էր հայտարարած, որ այդ տեղում ավտոկայանատեղի կառուցել․