Ռոման Բերեզովսկին՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին նշանակվել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ: Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը։
Ռոման Բերեզովսկին հանդես է եկել «Սյունիք», «Կոսմոս Կիրովեց», «Սմենա-Սատուրն», «Զենիթ», «Տորպեդո» (Մոսկվա), «Դինամո» (Մոսկվա) և «Խիմկի» ակումբներում, երկար տարիներ պաշտպանել Հայաստանի հավաքականի դարպասը:
2015թ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նա անցել է մարզչական գործունեության, աշխատել է Մոսկվայի «Դինոմայում», «Սոչիում» և Հայաստանի հավաքականում:
Ռոման Բերեզովսկուց բացի «Փյունիկի» մարզչական շտաբին է միացել նաև Սերգեյ Չիկիշևը (օգնական), ով նախկինում աշխատել է «Իրտիշ», «Տյումեն» և «Դինամո» (Մոսկվա) ակումբներում:
«Փյունիկի» մարզչական շտաբում կշարունակեն մնալ Ռոբերտ Արզումանյանը (օգնական), Հայկ Կիրակոսյանը (դարպասապահների մարզիչ) և Չիրո Հոսեինի Վերդին (Ֆիզպատրաստության մարզիչ):
Գլխավոր մարզչի նախկին պաշտոնակատար Սուրեն Չախալյանը ակումբում անցել է այլ աշխատանքի: