Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Armenia Airways-ը կշարունակի Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ չվերթները

Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ կանոնավոր չվերթներ իրականացնող Armenia Airways ավիաընկերությունը չի պատրաստվում դադարեցնել կամ հետաձգել չվերթները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ավիաընկերության գլխավոր տնօրեն Առլեն Դավուդյանը:

«Մենք չենք նախատեսում դադարեցնել թռիչքները, քանի որ այնտեղ առանձնապես լուրջ բան չկա»,-ասաց Դավուդյանը:

Հարցին, թե արդյոք անվտանգության առումով ոչինչ չի անհանգստացնում, Դավուդյանը բացասական պատասխան տվեց: Նրա խոսքով՝ շարունակելու են թռիչքներն այնպես, ինչպես նախատեսված է եղել:

Հունվարի 8-ին Երևանից Թեհրան օդանավը մեկնել է ժամը 11։00-ին, Թեհրանից Երևան ժամանող օդանավը վայրէջք է կատարել ժամը 15։08-ին: Գլխավոր տնօրենի խոսքով՝ ավիաընկերության հաջորդ թռիչքը նախատեսված է ուրբաթ օրը՝ հունվարի 10-ին: