Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled collage
A A
Տնտեսություն

Պարզվում է՝ 2019 թվականի արդյունքներով անցել ենք Վրաստանին․Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը 2019թ. արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ է անցել Վրաստանից, իսկ 2020-ին կանցնի Ադրբեջանից՝ դառնալով առաջատարը Հարավային Կովկասում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Ժողովուրդ ջան, հիշու՞մ եք, որ ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով կանցնենք Վրաստանին, իսկ 2020 թվականի արդյունքներով՝ նաեւ Ադրբեջանին: 
Արժույթի միջազգային հիմնադրամը պաշտոնապես հաստատել է այս գնահատականը. 2019 թվականի արդյունքներով անցել ենք Վրաստանին, 2020 թվականին կանցնենք Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը (հղումը՝այստեղ
 
Հ.Գ. Գրառման նախորդ վարկածը անճշտություն էր պարունակում, ինչի համար ներողություն եմ խնդրում: Ըստ ամենայնի՝ Ադրբեջանին դեռ չենք անցնել, բայց ամենաուշը տարվա վերջին կանցնենք: Իրար հետ: Դուխով»,- գրել է Փաշինյանը։

1ARMEA2019007.pdf