Բացել լրահոսը Փակել լրահոսը
erkrasharj
A A
Հասարակություն

Թուրքիայում 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի արևելյան Էլազըղ (պատմ. Խարբերդ) նահանգի Սիվիրջի շրջանում Ռիխտերի սանդղակով 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Նախնական տվյալների համաձայն` մարդկային կորուստներ չկան:

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` ստորգետնյա ցնցումները գրանցվել է դեկտեմբերի 27-ին տեղի ժամանակով 10:02-ին:

Երկրաշարժը զգացվել է են նաև Էլազըղին հարակից շրջաններում` Մալաթիայում, Դիարբեքիրում, Բինգյոլում և Թունջելիում (Դերսիմ):

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է 7.02 կմ խորության վրա:

Երկրաշարժի հետևանքով բնակչության շրջանում խուճապ է առաջացել: Էլազըղի նահանգապետարանը հայտարարել է որոշ ժամանակով դպրոցներում դասերը դադարեցնելու մասին:

ermenihaber.am