Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրայր թովմասյան
A A
Պաշտոնական

Հրայր Թովմասյանը վաղը կհարցաքննվի

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հայտնել է, որ դեկտեմբերի 27-ին Հատուկ քննչական ծառայությունը կհարցաքննի Հրայր Թովմասյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին պաշտպանին հայտնել է ՀՔԾ քննիչը:

«Վաղը` ժամը 10:00-ին, Հատուկ քննչական ծառայությունից հարցաքննելու են Հրայր Թովմասյանին»,- ասաց պաշտպանը:

Թե ինչ գործով է Հրայր Թովմասյանը հարցաքննվելու, պաշտպանը չհայտնեց: