Բացել լրահոսը Փակել լրահոսը
դանակ
A A
Պաշտոնական

Եղբայրը խոհանոցային դանակով դանակահարել էր եղբորը (տեսանյութ)

Դեկտեմբերի 25-ին, ժամը 03.30-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել Սևան քաղաքի Գայի փողոցի 24-ամյա մի բնակիչ:

Ոստիկանները մեկնել էին բժշկական կենտրոն, պարզել նրան որտեղից են տեղափոխել, զրուցել էին բժշկի հետ: Երիտասարդը հիվանդանոցում հայտնել էր, որ վնասվածքը ստացել է տանը գործ անելիս հաստոցի վրա ընկելու հետևանքով:

Բայց նրա հայտարարությունը ո՛չ բժիշկներին, ո՛չ էլ ոստիկաններին հավատ չէր ներշնչել:
Ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները պարզեցին, որ տուժողը ժամը 1.30-ի սահմաններում իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել էր 30-ամյա եղբոր հետ, որի ընթացքում էլ եղբայրը խոհանոցային դանակով դանակահարել էր նրան:

Կասկածվողը նույն օրը բերման ենթարկվեց ոստիկանության Սևանի բաժին:
Դանակը հայտնաբերվել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: