Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport shtanga
A A
Սպորտ

Սիմոն Մարտիրոսյանին կհանձնվի օլիմպիական ոսկե մեդալ (տեսանյութ)

2016թ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանին, առաջիկայում կհանձնվի օլիմպիական ոսկե մեդալ։ Այդ մասին այսօր հայտնեց Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։

«Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան այսօր մեզ տեղեկացրեց, որ 2016թ օլիմպիական խաղերի չեմպիոն Ռուսլան Նուրիդինովը Լոնդոնի օլիմպիական խաղերում բռնվել է դոպինգի վրա։ Դա նշանակում է, որ ուղբեկ մարզիկը ոսկե մեդալը պետք է վերադարձնի միջազգային ֆեդերացիային։ Վերջինիս նախագահը մեզ ասաց, որ արդյոք ցանկանում ենք ստանալ ոսկե մեդալը, քանի որ այդ դեպքում պետք է վերաբացվեն Սիմոն Մարտիրոսյանի դոպինգ ստուգումները։ Ես պատասխանեցի, որ որքան ուզում եք, ստուգեք։ Առաջիկա հունվարին մեդալը պետք է հանձնվի Սիմոն Մարտիրոսյանին», - ասաց Փաշիկ Ալավերդյանը։

Հիշեցնենք, որ 2016թ Ռիոյի օլիմպիական խաղերում Հայաստանից ոսկե մեդալ էր նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը։