Բացել լրահոսը Փակել լրահոսը
34687_21_kopirkin_M
A A
Հասարակություն

Ես փաստաբան չեմ․ ՌԴ դեսպանը՝ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու վերաբերյալ (տեսանյութ)

Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այսօր լրագրողներից մեկը հարց ուղղեց, թե Հայաստանում կա տեսակետ, որ «Մարտի 1-ի գործի» և այլ քրեական գործերի շրջանակներում հետախուզվող ՀՀ նախկին պաշտոնյաներին չարտահանձնելով՝  իրենք խոչընդոտում են Մարտի 1-ի գործի բացահայտմանը և պաշտպանում են Ռոբերտ Քոչարյանին:

«Ո՞րն է պատճառը, որ նախընտրում եք աջակցել, պատսպարել նրանց, քան թե համագործակցել Հայաստանի Կառավարության հետ»,- հարցրեց լրագրողը։

 «Այդ հարցը ինձ համար քաղաքական չէ, այլ իրավական է։ Կան համապատասխան իրավական մեխանիզմներ, որոնցով երկու երկրների մասնագետները զբաղվում են այդ հարցով։ Եկեք նրանց հնարավորություն տանք դա անել»,- ի պատասխան լրագրողի հարցին՝ ասաց Հայաստանում ՌԴ դեսպանը։ Այնուհետև լրագրողը ևս մեկ հարց ուղղեց՝ «Դուք պաշտպանո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանին», ինչին Սերգեյ Կոպիրկինն արձագանքեց․ «Ես փաստաբան չեմ»: