Բացել լրահոսը Փակել լրահոսը
0-11-1
A A
Պաշտոնական

Նախատոնական շրջանում ձեռնպահ մնալ չհիմնավորված թանկացումներից․ ՏՄՊՊՀ կոչը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հորդորում է տնտեսավարող սուբյեկտներին  հատկապես նախատոնական շրջանում ձեռնպահ մնալ հակամրցակցային համաձայնությունների կամ գերիշխող դիրքի չարաշահումների արդյունքում գների արհեստական բարձրացումներից և իջեցումներից, ինչպես նաև անբարեխիղճ մրցակցության գործողություններից: 

     Հանձնաժողովը կխստացնի վերահսկողությունը և պարբերաբար դիտանցումներ կիրականացնի խոշոր առևտրային ցանցերում՝ հսկողության տակ պահելով սոցիալական նշանակություն ունեցող լայն սպառման ապրանքատեսակների շուկան:

      Միաժամանակ կոչ ենք անում սպառողներին օրենքի խախտումների, չարաշահումների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում դիմել հանձնաժողով՝ զանգահարելով թեժ գծի  010 541 900 (324) հեռախոսահամարով:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով