Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բուհ ընդունվելը չպիտի լինի աշխարհի ամենադժվար գործը, բայց դուրս մնալը պետք է հեշտ լինի․ Հայրապետյան (տեսանյութ)

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը, հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը «խճճվեց» Կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարար Արայիկ Հարությունյանի ելույթից։

«Սկսում եմ խճճվել, որովհետև դուք սկզբից ասացիք, որ մեր մտահոգությունները տեղի են, բայց ես Ձեր խոսքից այդպես էլ չհասկացա՝ հիմա Դուք այս ինստիտուտի կարիքը ունե՞ք, թե՞ ոչ։ Դուք մի կողմից ասում եք, որ առանց այս օրենդրական նախաձեռնության էլ կլուծվի, ցույց տվեք ինձ կոնկրետ Ձեր ռազմավարությունը և մի ասեք, որ առանց այդ էլ կլուծվի 4 կամ 5 տարի հետո։ Ես ասում եմ՝ այսօր խնդիր կա, և ասեք, թե այս մեկուկես տարվա ընթացքում ինչ գործուն քայլեր են իրականացվել ռազմավարությաուն մշակելու հարցում»,- դիմելով նախարարին` ասաց Մխիթար Հայրապետյանը։

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի կարծիքով, բուհ ընդունվելը չպիտի լինի աշխարհի ամենադժվար գործը, բայց բուհից դուրս մնալը պետք է հեշտ լինի։ Նշենք, որ ըստ նախագծերի փաթեթի առաջարկվում է նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում հիմնական կրթության հիմքով ընդունելությունը կատարվի ոչ միայն անվճար ուսուցման համակարգով, այլև վճարովի համակարգով։

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջի համաձայն՝ 2017-2018 ուսումնական տարվանից նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում հիմնական կրթության հիմքով ընդունելությունը կատարվում է բացառապես անվճար ուսուցման համակարգում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տարեկան հատկացված տեղերին համապատասխան՝ մրցութային կարգով: