Բացել լրահոսը Փակել լրահոսը
79715337_2501937433459970_4583385276323201024_n
A A
Հասարակություն

Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերով․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել․

«Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերով:

2019 թվականի արտադրության: Քանակի մասին ոչինչ ասել չեմ կարող: Ռազմական գաղտնիք է:)»։

Հիշեցնենք, որ այսօր տեղի էր ունենում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառումը։