Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+adamjan
A A
Սպորտ

Սարգիս Ադամյանի հերթական բենեֆիսը Բունդեսլիգայում

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը հերթական անգամ աչքի է ընկել Գերմանիայի առաջնությունում:

Բունդեսլիգայի 17-րդ տուրի «Հոֆենհայմ» - «Բորուսիա» (Դորտմունդ) հանդիպումը մեր ֆուտբոլիստը սկսեց պահեստայինների նստարանին: Նա խաղադաշտ մտավ երկրորդ խաղակեսում, երբ հաշիվն արդեն 0:1 էր՝ հօգուտ հյուրերի: Հանդիպման 79-րդ րոպեին Սարգիս Ադամյանը նախ բարդ իրավիճակում գրավեց մրցակցի դարպասը, իսկ ութ րոպե անց հաշվենկատ փոխանցում կատարեց Արդրեյ Կրամարիչին, որն էլ խփեց վճռորոշ երկրորդ գոլը՝ 2:1: 

Ի դեպ, այդ դրվագը բողոքարկեցին դորտմունդցի ֆուտբոլիստները՝ գտնելով, որ մեր ֆուտբոլիստը գտնվում էր խաղից դուրս վիճակում, սակայն VAR համակարգով երկու րոպե ուսումնասիրելուց հետո, գլխավոր մրցավարը, այնուամենայնիվ, գրանցեց գոլը:

«Հոֆենհայմն» այս հաղթանակից հետո վաստակեց 27 միավոր և բարձրացավ 6-րդ՝ եվրոգավաթային գոտի: Դորտմունդի «Բորուսիան» երրորդ պարտությունը կրեց ընթացիկ առաջնությունում և վաստակած 30 միավորով մնաց 4-րդ տեղում:

Հիշեցնենք, որ Սարգիս Ադամյանի դուբլի հաշվին «Հոֆենհայմը» 7-րդ տուրի խաղում հյուրընկալվելիս հաղթել էր Գերմանիայի գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիային»: Այս անգամ նա անմիջապես մասնակցեց փոխչեմպիոնի ջախջախմանը: