«Այդքան անմարդկային ոնց կարելի է լինել»․ քննարկում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳլխավոր դատախազությանը կարծես «դուր չի գալիս» դատապարտյալին խրախուսելը։ Համենայնդեպս, վիճակագրությունը այդ է վկայում։ Ըստ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռեւազյանի՝ 2019թ հոկտեմբերի 1-ի տվյալներով ՝ դատապարտյալների նկատմամբ մոտ 1700 տույժ է սահմանվել, իսկ խրախուսանք՝ 80։ Բայց սա չէ տարօրինակը, այլ այն, որ դատախազությունը բողոքարկել է տույժերից ընդամենը 3-ը, իսկ խրախուսանքների մոտ 20 տոկոսը։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նկատում է, եթե անգամ Արդարադատության նախարարությունը փորձում է պատժիչ մոդելից անցում կատարել վերականգնողական մոդելին, «գլխավոր դատախազությունը նրանց բոլոր ջանքերը պարզապես կասեցնում է»։
Ինչու է այդպիսի քաղաքականություն որդեգրել Գլխավոր դատախազությունը։ Խրախուսանքը պայմանական վաղաժամկետ ազատվելու հնարարավորություններն ավելացնում է, այդպիսով՝ նաեւ հույս տալիս դատապարտյալին։
Ժաննա Ալեքսանյանը օրինակներ է բերում եւ ընդգծում․ «Այդքան անմարդկային ոնց կարելի է լինել»։
Նա նաեւ հիշում է մի դատապարտյալի հետ կապված նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի պատասխանն իրեն , ընդ որում՝ սա նա հնչեցնում է առաջին անգամ։
Մանրամասները՝ տեսանյութում