Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

«Հայկական էպոս․ խոսքից՝ պատկեր» (տեսանյութ)

Այս տարի լրացավ «Սասնա ծռեր» էպոսի հազարամյակի տոնակատարությունների 80-ամյակը, և այս առիթով Հայաստանի Ազգային պատկերասրահի մասնաճյուղ, Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում բացվեց «Հայկական էպոս․ խոսքից՝ պատկեր» ցուցահանդեսը։

Ցուցադրված են գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքներ, էպոսի տարբեր հրատարակությունների գլխատառեր, անվանաթերթեր  Հայաստանի Ազգային պատկերասրահի, Օրբելի եղբայրների տուն-թանգարանի և Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուներից։

Ցուցահանդեսի համադրող Զառա Դիլանյանի խոսքով՝ Հակոբ Կոջոյանի, Սեդրակ Ռաշմաճյանի, Երվանդ Քոչարի, Հովհաննես Զարդարյանի և Սեդրակ Առաքելյանի կտավներն ու գրաֆիկական աշխատանքները՝ իրենց տարբեր գեղարվեստական լուծումներով, միավորված են հայոց դյուցազնավեպի էպիկական շունչը փոխանցելու ձգտումով։