Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0545
A A
Հասարակություն

Պահանջում են պաշտոնանկ անել դպրոցի նորանշանակ տնօրենին (տեսանյութ)

Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի մի խումբ բնակիչներ եւ ուսուցիչներ հավաքվել էին կառավարության շենքի առջև։ 

Զվարթնոց համայնքի բնակիչ Արտակ Թովմասյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք բողոքում են Վաղարշապատի Գարեգին Նժդեհի անվան համար 8 դպրոցի նորանշանակ տնօրենից։ Ըստ նրա՝ նորանշանակ տնօրենը նախկինում հեռացված է մեկ այլ դպրոցից ինչ-ինչ պատճառներով, և ամբողջ համացանցը ողողված է նրա մասնակցությամբ տեսահոլովակներով։ Նրանք պահանջում են տնօրենի նոր ընտրություններ։ Իսկ թե ի՞նչ տեսանյութերի մասին է խոսքը, Թովմասյանը խորհուրդ տվեց փնտրել համացանցում։ 
 
«Դեկտեմբերի 2-ին տնօրենի ընտրություններ են տեղի ունեցել, մասնակցելու իրավունք են ունեցել 8 հոգի, մեկը չի ներկայացել, ընտրությունն ավարտվել է 4/3 ձայներով։ 15 օր հետո մենք իմանում ենք, որ նշանակվել է Շուշանիկ Ոսկանյանը՝ 3 ձայն հավաքողը», - նշեց նա։
 
Թովմասյանն ասաց, որ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին էլ են հրավիրել դպրոց՝ հարցը քննարկելու համար, սակայն վերջինս չի եկել։ Իսկ երեկ, ըստ քաղաքացու, իրենք են գնացել մարզպետարան, սակայն իրենց գոհացնող պատասխան չեն ստացել, այդ պատճառով եկել դեն կառավարության շենքի մոտ։
 
Ըստ Զվարթնոցի բնակչի՝ կառավարությունը խոստացել է երկուշաբթի օրը պատասխանել իրենց բարձրացրած խնդիրներին։