Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Սպորտ

Հանուն ֆուտբոլի` բոլորի հետ էլ լեզու կգտնեմ․ Արմեն Մելիքբեկյան (տեսանյութ)

«եթե մարդիկ կառուցողական են տրամադրված, ապա բոլորի հետ կարելի է ընդհանուր լեզու գտնել։ Վերջիվերջո պետք է հասկանանք, որ բոլորս խոսում ենք հայկական ֆուտբոլի բարօրության մասին։ Եթե մարդիկ անձնական շահեր ունեն, դա այլ հարց է», - այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Արմեն Մելիքբեկյանը։

ՀՖՖ-ի գործող գլխավոր քարտուղարն ասաց, որ եթե ընտրվի այդ պաշտոնում, ապա ամեն ինչ անելու է՝ պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու համար։ Նա համաձայն է այն մտքի հետ, որ Հայաստանի հավաքականը հայտնվել է բարոյահոգեբանական բարդ վիճակում, սակայն միաժամանակ կարծում է, որ մեր ֆուտբոլիստներն ունեն ներուժ՝ այդ խնդիրը հաղթահարելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։