Սարգսյանը More for Metsamor նախագծի շրջանակում հյուրընկալվել է Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցում
Աջակցիր «Ա1+»-ինԱշխատանքային այցով Արմավիրի մարզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մեծամորի թիվ 2 ավագ դպրոց և More for Metsamor («Ավելին` Մեծամորի համար») նախագծի շրջանակում հանդիպում ունեցել աշակերտների և քաղաքի բնակիչների հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Ռոսատոմ» պետական կորպորացիայի կողմից դպրոցում այս տարվա նոյեմբերից իրականացվող More for Metsamor նախագիծը դպրոցական կրթությանն աջակցող բազմաբաղադրիչ ծրագիր է: Այն նպատակ ունի դպրոց բերել նոր բովանդակություն՝ խրախուսելով աշակերտներին ուղղակիորեն ներգրավվել իրենց ապագայի ձևավորման գործում: Նախագծի շրջանակում դպրոցում կազմակերպվում են հանդիպումներ հայտնի մարդկանց հետ, երեխաներն այցելում են նաև գիտատեխնոլոգիական հաստատություններ, ծանոթանում դրանց աշխատանքներին:
Նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանել է ներկաների հարցերին, խոսել Հայաստանի ապագայի համար գիտության և տեխնոլոգիաների կարևորության մասին:
Ավելին՝ այստեղ