Բացել լրահոսը Փակել լրահոսը
79530682_448668469409077_2553104005861474304_n
A A
Քաղաքականություն

Զգուշացում էր լրագրողներին, որ հանգիստ նստեն տեղները․ Թագուհի Թովմասյանը՝ խմբագրության վրա հարձակման մասին (տեսանյութ)

«Ւմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Ժողովուրդ» օրաթերթի հիմնադիր Թագուհի Թովմասյանը հակված է մտածել, որ «Ժողովուրդ» թերթի վրա հարձակվողները ոչ թե գողեր են եղել, այլ ենթադրաբար՝ ինֆորմացիա փնտրողներ։

«Երբ մտանք խմբագրություն, արձանագրեցինք, որ բոլոր դարակները բացված են, բոլոր փաստաթղթերը մեկիկ-մեկիկ ուսումնասիրված են։ Թե ինչ են փնտրել, չեմ կարող ասել, ենթադրաբար՝ ինֆորմացիա են փնտրել, բայց ամենահետաքրքիրն այն էր, որ արժեքավոր իրերից ոչ մի բան չի անհետացել՝ տեսախցիկներ, հեռուստացույց, համակարգիչ, որը կարող էր գողին հետաքրքրել։ Ընդամենը «խուզարկություն» էր տեղի ունեցել ամենայն մանրամասնությամբ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Թագուհի Թովմասյանը։

Թե ովքե՞ր են թերթի խմբագրության վրա հարձակվողները, ո՞ւմ են կասկածում, Թագուհի Թովմասյանը դժվարացավ հստակ ասել, բայց նշեց․ «Եթե խմբագրության լրագրողները գրում են այս կամ այն նյութը և հետո գնում են խմբագրություն և բացահայտում, որ իրենց դարակները քրքրված են, սա նշանակում է, որ լրագրողներին զգուշացում է, որ հանգիստ նստեն տեղները և որևէ բան հրապարակելուց առաջ մտածեն։ Սա համարում եմ նախազգուշացում»,- ասաց Թագուհի Թովմասյանը և հավելեց, որ չի կարող ասել, թե սա ում էր ձեռնտու։

«Միայն զուգահեռ այսպիսի երևույթ կա՝ փետրվարին, երբ հրապարակվեց Սերժ Սարգսյանի և Մարտի 1-ի» գործով անցնող մյուս հայտնի դեմքերի ցուցմունքները, այդ գործով «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիրը ներգրավված է որպես վկա, և նրա հեռախոսային զրույցները վերծանվել են դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումով, և հասկացա, որ այս 2 դեպքերը կարող են իրար հետ հետ կապ ունենալ, բայց թե որքանով է այդպես, չեմ կարող ասել, միայն կասկածներ ունեմ»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։