Բացել լրահոսը Փակել լրահոսը
78960581_756723198135556_8023016922020839424_n
A A
Հասարակություն

Վերաքննիչ դատարանը պետք է քննության առնի Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը. Ալումյան (տեսանյութ)

Վերաքննիչ դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։ 

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարան ներկայացրած իրենց բողոքին, ընդգծեց, որ իրենց վերաքննիչ բողոքի հիմքում Եվրոպական դատարանի դիրքորոշումն է, ինչը կալանքից ազատելու օգտին է։ 

«Անձը պետք է միշտ ազատ արձակվի կալանքից' բացառությամբ այն դեպքերի, երբ պետությունը կարող է ցույց տալ, որ կան վերաբերելի բավարար հիմքեր՝ նրա կալանքը շարունակելու համար»։

Ալումյանն ասում է՝ Վերաքննիչ դատարանի դատին են ներկայանում, թե արդյոք առաջին ատյանի որոշումը առկա ձևակերպումներով կարո՞ղ է համապատասխանել Եվրոպական դատարանի կողմից սահմանված չափանիշներին.

«Մենք ձեր քննությանն ենք ներկայացնում Առաջին ատյանի դատարանի որոշման պատճառաբանական մասը Վերաքննիչ դատարանը պետք է քննության առնի Առաջին ատյանի դատարանի որոշման պատճառաբանության օրինականությունը»,- ընդգծեց նա։

Դատարանը Ալումյանից հետաքրքրվեց, թե որքան է գրավի ողջամիտ չափը, Ալումյանը պատասխանեց, որ իրենք գումարի չափ չեն նշի, դատարանը երբ սահմանի իր չափը, կալանքի տակ գտնվող անձը կորոշի՝ կարո՞ղ է վճարել, թե՞ ոչ, կբողոքարկի կամ ոչ։

«Եթե մենք չափ ասենք, կստացվի, որ չափն էլ պիտի հիմանավորենք, և դրա շուրջ էլ պիտի դատավարություն ընթանա»։

Հարցի հետ կապված Ռոբերտ Քոչարյանը դիրքորոշում չհայտնեց, նշեց՝ եթե վերջում խոսք տրվի, կխոսի։