A
A
Հայաստանի շախմատիստները առայժմ հետապնդում են առաջատարներին
Աջակցիր «Ա1+»-ինԻսպանիայի Բարսելոնա քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանի շախմատիստներն առայժմ հետապնդողների դերում են:
Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը, գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը և Տիգրան Հարությունյանը չորս տուրից հետո վաստակել են 3-ական միավոր և ներկայումս բաժանում են 23-69-րդ տեղերը: Մեր չորրորդ մասնակիցը՝ ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Դավթյանը 2 միավորով զբաղեցնում է 157-րդ հորիզոնականում: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են 5 շախմատիստ, որոնք վաստակել են 4-ական միավոր:
Այսօր կայանալիք 5-րդ տուրում Հրանտ Մելքումյանը սպիտակներով կմրցի հնդիկ գրոսմայստեր Կուշիկ Գիրիշի հետ: Մեր մյուս շախմատիստները կհանդիպեն համեմատաբար ցածր վարկանիշ ունեցող մրցակիցների հետ: