Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess havaknord
A A
Սպորտ

Շախմատ. Հավակնորդների մրցաշարի վերջին ուղեգիրը կվիճարկեն Վաշյե-Լագրավն ու Նեպոմնյաշչին

Երուսաղեմում ընթացող շախմատի Գրան-պրիի վերջին մրցաշարում այսօր ավարտվեցին քառորդ եզրափակիչ
հանդիպումները:

Մաքսիմ Վաշյե-Լագրավը հաղթեց Դմիտրի Անդրեյկինին, Յան Նեպոմնյաշչին՝ ամերիկացի Վեսլի Սոին, վիետնամցի
Վեյ Ին՝ Սերգեյ Կարյակինին, իսկ չեխ Դավիդ Նավարան՝ Դմիտրի Յակովենկոյին:

Այդպիսով, հայտնի դարձան այն երկու շախմատիստները, որոնք կպայքարեն 2020 թվականի հավակնորդների
մրցաշարի վերջին ուղեգրի համար:

Նրանք են Մաքսիմ Վաշյե-Լագրավը և Յան Նեպոմնյաշչին, որոնք իրար հետ
կհանդիպեն հենց կիսաեզրափակիչ փուլում: Ֆրանսիացի շախմատիստն ընդհանուր հաշվարկով այժմ 16 միավորով
զբաղեցնում է 2-րդ տեղը, իսկ ռուսաստանցի գրոսմայստերը 12-ով երրորդն է:

Եթե Մաքսիմ Վաշյե-Լագրավը
հաղթահարի այս արգելքը, ապա կդառնա աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդներից մեկը: Ինչ վերաբերում է Յան
Նեպոմնյաշչուն, ապա նա պետք է հաղթի և կիսաեզրափակիչում, և եզրափակիչում, որպեսզի տիրի վերջին ուղեգրին: