Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2019_12_16_16_37_21.thumb
A A
Հասարակություն

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Լուսինե Աբգարյանին

 

Վերաքննիչ քրեական դատարանում քննվող «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ գրավի դիմաց ազատ չարձակելու բողոքը այժմ ընթանում է բաց ռեժիմով։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը ուսումնասիրել է ֆեյսբուք սոցիալական ցանցի որոշ հրապարակումներ և պարզել, որ դատավոր Լուսինե Աբգարյանի եղբայրը՝ Դավիթ Աբգարյանը, ֆեյսբուքյան իր էջում հավանել կամ կիսվել է Սերժ Թանկյանի գրառմամբ, առ այն, որ նա ուրախ է, որ Ռոբերտ Քոչարյանը նորից քրեակատարողական հիմնարկում է։ Ի դեպ, ըստ ֆեյսբուքի հրապարակումների, Դավիթ Աբգարյանը մտերիմ է նաև սույն գործով տուժողների իրավահաջորդների նախկին ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի հետ։

Արամ Վարդևանյանը նաև հավելեց, որ ըստ court.am կայքի, դատավոր Լուսինե Աբգարյանը վաղվանից՝17․12-ից մինչև 30․12-ը պետք է արձակուրդում լիներ, բայց այսօր քննում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ գրավի դիմաց ազատ չարձակելու բողոքը և հարց է առաջանում, թե ինչպես է գործը մակագրվել նրա։