Բացել լրահոսը Փակել լրահոսը
79730929_524265671494035_6065320031925829632_n
A A
Հասարակություն

Նախաամանորյա միջոցառում՝ Նորքի տուն-ինտերնատի բնակիչների համար (տեսանյութ)

Նորքի տուն-ինտերնատում այսօր տոնական տրամադրություն էր։ Այստեղ նախատոնական համերգային ծրագիր էր պատրաստվել։ Միջոցառմանը մասնակցելու պատրաստակամություն էին հայտնել երաժիշտներ Վրեժ Իսաջարյանը, Դավիթ Սասունցին և այլոք։

Ծրագրի կազմակերպիչ Կարապետ Հարությունյանը նշում է, որ միջոցառումը կազմակերպվել է Ամանորին ընդառաջ՝ տարեցների օրն ավելի լուսավոր և հետաքրքիր դարձնելու համար։

Երգիչ Դավիթ Սասունցին էլ ավելացնում է, որ այսօրվա ելույթի համար ընտրել է իր երգացանկից հնարավորինս ուրախ երգեր, որպեսզի տատիկ-պապիկներին ուրախացնի։ Նշեց՝ նրանց ուրախություն պարգևելու համար անհրաժեշտ է բոլորի ներդրումը։

Միջոցառման ավարտին տուն-ինտերնատի բնակիչները ծաղիկներ և նվերներ ստացան միջոցառման կազմակերպիչներից։