Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Թրամփը երբեք չի խոսել Ցեղասպանության ճանաչման մասին, բայց նրա օրոք Կոնգրեսը ճանաչեց․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

«ԱՄՆ Սենատը երեկ պատմական բանաձև է ընդունել, որն առաջին անգամ է ընդունվում»,-այսօր Ազգայն ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված բանաձևի ընդունմանը, նման տեսակետ հայտնեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանի դիտարկմամբ՝ շատ կարևոր է, որ ԱՄՆ-ի օրենսդիր մարմինը ամբողջությամբ  ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը.

«Մնում է, որ գործադիր իշխանությունը հետևի օրենսդիր իշխանության կամքին, որը, ես կարծում եմ, ժամանակի հարց է»:

Մարուքյանի խոսքերով՝ սա շատ կարևոր խթան կարող է հանդիսանալ աշխարհի մյուս երկրների պառլամենտներում սկսված և դեռևս ավարտին չհասցված նմանատիպ բանաձևերի ընդունման գործում.

«Հետևանքը միանշանակ քաղաքական է, իրավական ազդեցություն չունի բանաձևը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությանը՝ Մարուքյանն ասում է՝ Թրամփը այն նախագահն է, ով երբեք չի խոսել Ցեղասպանությունը ճանաչելու մասին, բայց նրա օրոք ԱՄՆ Կոնգրեսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Սա, ըստ Մարուքյանի,  հետաքրքիր հանգամանք է:

Մարուքյանի դիտարկմամբ՝ շատ կարևոր է նաև Թուրքիայի պահվածքը, ոովհետև Թուրքիայի պահվածքով է պայմանավորված մեր հաջողությունները Կոնգրեսում․

«Մեծ կռիվ է գնում, և այդ կռվի մեջ մենք մեր խնդիրները առաջ ենք տանում, մենք, բանականաբար, շահող ենք»։

Մարուքյանի համոզմամբ՝ առաջադեմ երկրների ընդունումը իր ազդեցությունը ունենում է Թուրքիայում կարծիքի ձևավորման վրա, և թուրքական հասարակությունում ևս մեկ անգամ սկսվում են քննարկումներ, բանավեճեր։ «Կա կարծիք, որ նման բանաձևերը ազդում են Թուրքիայում ազգայնականության վրա և հակառակ էֆեկտն են ունենում, բայց ես վստահ չեմ կարող ասել, որ Թուրքիայի ներսում սա բացասական ազդեցություն է ունենում»։