Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

2019թ Հայաստանի լավագույն երիտասարդ մարզիկ է ճանաչվել Արթուր Ավետիսյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2019» ծրագիրը: Այդ մասին հայտնում է նախարարության պաշտոնական կայքը:

Այս տարի մրցանակաբաշխությունն անցկացվել է 11 անվանակարգում: Հայտերի ընդունումը սկսվել է հոկտեմբերի 21-ից և շարունակվել մինչև նոյեմբերի 23-ը։ Առցանց հայտը կարող էր լրացնել յուրաքանչյուր անձ՝ առաջարկելով 2019 թվականի ընթացքում իրենց նշանակալի ձեռքբերումներով աչքի ընկած 16-30 տարեկան երիտասարդների, երիտասարդական խմբերի (խմբի անդամներից առնվազն մեկը պետք է լիներ երիտասարդ) թեկնածություններ: Բոլոր անվանակարգերի լավագույն եռյակում հայտնված երիտասարդները մասնակցել են միջոցառմանը, որի ժամանակ տեղի է ունեցել հաղթողների որոշումը՝ առցանց և անմիջական ներկաների քվեարկությամբ։

Երիտասարդ մարզիկ անվանակարգում լավագույն է ճանաչվել մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը: