Բացել լրահոսը Փակել լրահոսը
79810434_591076178336664_1554696350614945792_n
A A
Հասարակություն

«Հայաստանից սովորելու նպատակով ԱՄՆ են մեկնել շուրջ 5000 շրջանավարտներ» (տեսանյութ)

Ամերիկյան խորհուրդների հայաստանյան մասնաճյուղը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը երկու օր կիրականացի ԱՄՆ Կառավարության փոխանակման ծրագրերին մասնակցած շրջանավարտների աշխատաժողով։

Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ ԱՄՆ Կառավարության փոխանակման ծրագրին մասնակցած շրջանավարտներին ծանոթանալ միմյանց հետ, ինչպես նաև տիրապետել սեփական բիզնեսը հիմնելու հմտություններին։

Փոխանակման ծրագիրը Հայաստանում  գործում է 1996 թվականից: Այս տարիների ընթացքում ծրագրի շրջանակներում Հայաստանից սովորելու նպատակով ԱՄՆ են մեկնել շուրջ  5000 շրջանավարտներ։ 

Ամերիկյան խորհուրդների հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Դեյգն Վելընթայնը նշում է, որ կոնֆերանսին մասնակցում են 100 շրջանավարտներ։ Առաջիկայում նախատեսվում է ծրագրերում ներառել նաև մարզերի շրջանավարտներին։

«Միջոցառման մասնակիցները հիմնականում շրջանավարտներ են, որոնք մասնակցել են ԱՄՆ դեսպանատան, տվյալ դեպքում՝ Ամերիկյան խորհուրդների կողմից կազմակերպված փոխանակման ծրագրերին։ Ինչպես օրինակ HLEX- (FutureLeadersExchhangeProgram) ապագա առաջնորդների փոխանակման ծրագիրը, որը վերաբերում է սովորելու նպատակով ԱՄՆ մեկնած ավագ դպրոցների աշակերտներին և մյուսը (PFP Professional FellowsProgram) –ը վեց շաբաթով մասնագետներ է ուղարկում՝ այնտեղ վերապատրաստվելու համար»։

Դեյգն Վելընթայնը  նշում է, որ  ծրագրերը անվճար են՝ ծախսերը հոգում է ԱՄՆ դեսպանատունը և Կառավարությունը։ եվ քանի որ ծրագրերը կրթական և մշակութային ուղղվածություն ունեն, բոլոր մասնակիցները ընտրվում են այդ հետաքրքրությունների և կարողությունների տիրապետման սկզբունքով։

«Ծրագրի առաջին առավելությունն այն է, որ շրջանավարտները հնարավորություն են ստանում մեծացնելու իրենց մտահորիզոնը և ծանոթանում են ամերիկյան մշակույթին։ Երկրորդ առավելությունն այն է, որ նրանք կարողանում են վստահել իրենց, և դառնում են փոփոխություններ իրականացնողներ Հայաստանում,  և երրորդն այն է, որ շրջանավարտները վերադառնալուց հետո հնարավորություն են ստանում դիմելու այլ դրամաշնորհների։ Իսկ համաձայն դրամաշնորհի կանոնների՝ բոլոր այն մասնակիցները, որոնք փոխանակման ծրագրով մեկնում են ԱՄՆ, պարտավոր են վերադառնալ, քանի որ սա կրթական և մշակութային փոխանակման ծրագիր է»․ նշում է Դեյգն Վելընթայնը։