Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0134030
A A
Հասարակություն

Մենք հետաքրքրված ենք, որպեսզի Հայաստանի կերպարը ՌԴ-ում և ՌԴ-ի կերպարը Հայաստանում միայն դրական կապեր կրեն․ Զատուլին (տեսանյութ)

Երևանում անցկացվում է Լազարյան ակումբի 3-րդ հանդիպումը, որը կրում է «Ռուսաստանի և Հայաստանի ԶԼՄ-ները․ անկեղծ զրույց» խորագիրը։ Միջոցառմանը մասնակցում են «Լազարյան ակումբի» հիմնադիր, Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, հայ և ռուս քաղաքական գործիչներ, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի ԶԼՄ ներկայացուցիչներ։

«Մենք «Լազարյան ակումբ»-ում շատ հետաքրքրված ենք, որպեսզի Հայաստանի կերպարը ՌԴ-ում և ՌԴ-ի կերպարը Հայաստանում միայն դրական կապեր կրեն։ Ցավոք միշտ չէ, որ այդպես է, որովհետև ԶԼՄ-ները հաճախ ճնշում են։ Ընդ որում՝ ճնշում են նրանք, որոնք բարին չեն կամենում ռուս-հայկակական հարաբերություններին, հասկանալի է, որ դրանք 3-րդ երկրներն են, որոնք դրանում հետաքրքրված են, բայց անհասկանալին այն է, որ մենք՝ ինքներս թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում բախվում ենք կամ թյուրիմացության, կամ էլ չարամտության։ Հենց այս մասին ենք ցանկանում խոսել այստեղ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կոնստանտին Զատուլինը։