Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evroliga (1)
A A
Սպորտ

Եվրոպայի լիգա. Հենրիխ Մխիթարյանը փլեյ-օֆֆում կարող է խաղա իր նախկին թիմերի դեմ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում ավարտվեց խմբային փուլը և հայտնի դարձան փլեյ-օֆֆի բոլոր 16 մասնակիցները:

Դրանց թվում է նաև Հռոմի «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Իտալական ակումբը վերջին տուրում ոչ-ոքի խաղալով ավստրիական «Վոլֆսբերգի» հետ՝ 2:2, զբաղեցրեց երկրորդ տեղը: Մեր ֆուտբոլիստը մասնակցել է խաղին:

Խմբի հաղթող է դարձել թուրքական «Բաշակշեխիրը», որը հյուրընկալվելիս 2:1 հաշվով անսպասելի հաղթել է Գերմանիայի ընթացիկ առաջնության առաջատար Մյոնխենգլադբախի «Բորուսիային» և բարձրացել 1-ին հորիզոնական:

Այդ իսկ պատճառով «Ռոման» 1/16 եզրափակիչի վիճակահանության ժամանակ կընդգրկվի չորակավորված թիմերի թվում: Դա նշանակում է, որ իտալական ակումբին կարող են բաժին հասնել ուժեղ մրցակցիներ՝ մասնավորապես անգլիական «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը», որտեղ նախկինում հանդես է եկել Հենրիխ Մխիթարյանը: Լուրջ հակառակորդներ են նաև իսպանական «Սևիլյան», «Էսպանյոլը», հոլանդական «Այաքսը», պորտուգալական «Բենֆիկան» ու «Պորտոն», Շոտլանդիայի չեմպիոն «Սելթիկը»:

Փլեյ-օֆֆի վիճակահանությունը տեղի կունենա առաջիկա երկուշաբթի, դեկտեմբերի 16-ին: Այդ փուլի առաջին խաղերը կայանալու են եկող տարվա փետրվարի 20-ին, իսկ պատասխանները՝ 27-ին: