Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport 10 lavagujn 12.12.
A A
Սպորտ

Հայտնի են 2019թ Հայաստանի 10 լավագույն մարզիկների հավակնորդները

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է  «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկությանը մասնակցողների ցանկը։

Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, ցուցակում ընդգրկվել են 25 մարզիկ:

Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ըմբշամարտ) - Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Ռուբեն Ալեքսանյան (ծանրամարտ) - աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Կարեն Ասլանյան (հունահռոմեական ըմբշամարտ) - Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Արթուր Ավետիսյան (սպորտային մարմնամարզություն) - Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն

Արսեն Բաղրյան (ուշու) – աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հովհաննես Բաչկով (բռնցքամարտ) – Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Սլավիկ Գալստյան (հունահռոմեական ըմբշամարտ) - աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Սամվել Գասպարյան (ծանրամարտ) - Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Դավիթ Գրիգորյան (սամբո) – Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն) - Եվրոպական խաղերի չեմպիոն

Վահագն Դավթյան (սպորտային մարմնամարզություն) – Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Տիգրան Կիրակոսյան (սամբո) - Եվրոպական խաղերի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն

Արսեն Հարությունյան (ազատ ոճի ըմբշամարտ) – Եվրոպայի չեմպիոն

Արթուր Հովհաննիսյան (բռնցքամարտ) – Եվրոպական խաղերի չեմպիոն

Դավիթ Հովհաննիսյան (ծանրամարտ) – Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Մաքսիմ Մանուկյան (սամբո) – Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Արսեն Ղազարյան (սամբո) – Եվրոպական խաղերի փոխչեմպիոն

Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ) – աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն

Գոռ Մինասյան (ծանրամարտ) – աշխարհի փոխչեմպիոն

Հակոբ Մկրտչյան (ծանրամարտ) – աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն

Գրիգոր Մխիթարյան (սամբո) – Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Հենրիխ Մխիթարյան (ֆուտբոլ) - Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կազմում դարձել է 3 գոլի հեղինակ, մասնավորապես ապահովելով հաղթանակ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ խաղում: Անգլիական «Արսենալի» կազմում դուրս է եկել Եվրոպայի լիգայի եզրափակիչ: Անվտանգության նկատառումներից ելնելով չի մեկնել Բաքու՝ հսկայական ճանաչություն է ապահովել Հայաստանի համար և նպաստել արցախյան հիմնախնդրի լուսաբանմանը համաշխարհային մամուլում

Կարապետ Չալյան (հունահռոմեական ըմբշամարտ) – Եվրոպական խաղերի փոխչեմպիոն

Վահագն Չալյան (սամբո) – Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Արսեն Ջուլֆալակյան (հունահռոմեական ըմբշամարտ) – Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Լավագույն մարզիկների ցանկում տեղ չեն գտել շախմատի Հայաստանի առաջատար Լեւոն Արոնյանը, արագ շախմատի Եվրոպայի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը, կայծակնային շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն Զավեն Անդրիասյանը:

 

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս լավագույն 10-նյակը որոշվելու է SMS  քվեարկության, նախարարությունում գրանցված ազգային հավաքականների մարզիչների եւ մրցույթի քվեարկության համար հավատարմագրված լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: