Բացել լրահոսը Փակել լրահոսը
f5d0b47dc74c3d_5d0b47dc74c7e.thumb
A A
Քաղաքականություն

Ոչ ոք հենց այնպես ոչ մեկին փող չի տալիս․ Սերգեյ Բագրատյան (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Քաղաքականության վրա հիմնված վարկ, Շրջակա միջավայրի պահպանություն BMZ 3010 00 579, վարկ N 29426» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է 40 մլն եվրո բյուջետային աջակցության վարկ վերցնել։

Այս մասին խորհրդարանում օրինագծի զեկուցման ժամանակ նշեց Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը։ Ըստ նրա՝ բյուջետային աջակցության վարկը հիմնականում շրջակա միջավայրի պահպանության համար է տրվում Հայաստանին։

«Մասնավորապես՝ անտառտնտեսության կենսաբազմազանության և բնության պահպանվող տարածքների, շրջակա միջավայրի բարեփոխումների համար է տրամադրվում»,- նշեց Արմեն Հայրապետյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ելույթ ունենալով, հայտարարեց, թե իրենք ցանկանում են հուշել Կառավարությանը, որ «անվճար փողի տակ բան կա»։

«Ոչ ոք հենց այնպես ոչ մեկին փող չի տալիս։ Այդ նպատակները մի օր ի հայտ են գալու։ Մենք ասում ենք՝ եկեք հասկանանք, թե մի օր դրա դիմաց մեզնից ի՞նչ են պահանջելու։ Էս գլխից պատրաստ լինենք, իմանանք մեր գլխի գալիքը, թե ինչ ենք անելու»,- ընդգծեց Սերգեյ Բագրատյանը։