Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Վառելափայտով բարձված մեքենաները անհիմն պահվում են ոստիկանությունում․ «Շիրակ Կենտրոն» ՀԿ նախագահ

Դիմում եմ խնդրանքով Հայաստանի իշխանություններին և ՀՀ ԱԺ պատգամավորներին,  ՀՀ ոստիկանությանը

 

Այս պահին «Շիրակ կենտրոնին»  հասցեագրված վառելափայտով բարձված մեքենան կրկին տարվել է Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին: Վառելափայտը օրինական ճանապարհով ձեռք բերելու բոլոր փաստաթղթերը առկա են:

Ամեն օր ցրտահարության վտանգից սարսափած, հարյուրավոր ծայրահեղ աղքատ մարդիկ, տնակներում պատսպարված միայնակ տարեցներն ու մանկահասակ երեխաներով ընտանիքները վառելափայտ են աղերսում, բայց մեր վառելափայտով բարձված մեքենաները անհիմն պահվում են ոստիկանությունում:

Հիմա խնդրում եմ կամ բացատրեք ոստիկաններին չխոչնդոտեն վառելափայտի ներկրումը կամ մենք ստիպված կլինենք հրաժարվել դոմիկներում պատսպարված ընտանիքներին ձմռան վառելափայտի տրամադրման ծրագրից:

«Շիրակ Կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյան