Բացել լրահոսը Փակել լրահոսը
բարձր տեղնոլոգիական
A A
Պաշտոնական

Փնտրում են Գյումրու հեռուստաալիքների էլեկտրամագնիսական խանգարումների աղբյուրը

«ՀՀՌՑ» ՓԲ ընկերության Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցները դեկտեմբերի 7-ին և 8-ին Գյումրի քաղաքի Կարսի խճուղու հարակից տարածքների, ինչպես նաև Առափի և Բասեն համայնքների բնակչությունից ստացել են բազմաթիվ ահազանգեր Գյումրու հեռուստակայանից հեռուստաալիքների անբավարար ընդունման վերաբերյալ: Դեկտեմբերի 9-ին ընկերության մասնագետների կողմից  նշված տարածքներում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հեռուստաալիքների անբավարար ընդունումը պայմանավորված է տարածքում առկա էլեկտրամագնիսական խանգարումներով: 
 
«ՀՀՌՑ» ՓԲ ընկերությունը դիմել է պատասխանատու կառույցին՝ «ՀՀԿ» ՊՈԱԿ-ին՝ էլեկտրամագնիսական խանգարումների աղբյուրը հայտնաբերելու նպատակով:  Այս պահին ՊՈԱԿ-ի մասնագետները իրականացնում են համապատասխան ուսումնասիրություններ: 
 
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն