Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն

Զբոսաշրջության զարգացման նոր ծրագիր Սևանի ափամերձ հատվածների համար

«Դրախտիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը առաջարկում է Սևանա լճի Դրախտիկ գյուղի ափամերձ հատվածում տուրիզմին զարկ տալու իր տարբերակը։

«Դրախտիկ»-ն ունի նախագիծ, որով առաջարկում է նշված հատվածում՝ 5,1 հա տարածքում կառուցել հանգստի գոտի` առանձին և համակցված քոթեջների, ինչպես նաև եռահարկ և քառահարկ շենքերի տեսքով։

Շենքերում և քոթեջներում 22-60 քմ տարածքները գնորդները կարող են օգտագործել ըստ իրենց պահանջների՝ սեփական բնակարանից մինչև հանգստյան տուն, հյուրատուն կամ ամառանոց։

Ի դեպ, նախագծի համահեղինակներից Էդուարդ Գասպարյանը նշում է, որ տարածքը հարմարավետ է և՛ ամառային, և՛  ձմեռային հանգիստը կազմակերպելու համար։

Նախատեսվող 248 տարածքներից  յուրաքանչյուրը գնորդը կարող է օգտագործել և՛ սեփական բիզնեսը կազմակերպելու համար, և՛ իր ու ընտանիքի  հանգիստը ապահովելու համար,-ասում է նախագծի համհեղինակն ու վստահեցնում, որ տարածքները վաճառվելու են մաքսիմալ մատչելի գներով և հասանելի են լինելու  հասարակության բոլոր խավերի համար։

Հատակագծից արդեն երևում է, որ բոլոր կառույցները ունեն լճին նայող դիրք, այսինքն՝ հարմար են և՛ ակտիվ, և՛ պասիվ հանգստի կազմակերպման համար։

Հատկացվող տարածքները ապահովված են լինելու բոլոր հարմարություններով, հատկացվելու են ամբողջությամբ կոսմետիկ հարդարված տեսքով, տարածքը ունենալու է կառուցապատված այգի, լողավազան, բակային խոհանոց նաև այլ հնարավորություններ։

Ւսկ թե որտեղից գումար գտնել այս տարածքները շատ արագ ամրագրելու համար, այս հարցի մասին ևս հոգացել են ընկերության աշխատակիցները։

«Արդեն բանկերի հետ կա պայմանավորվածություն հիփոթեքային վարկերի երկարատև տրամադրման ծրագիր իրականացնելու համար»,-ասում է նախագծի համահեղինակ Էդուարդ Գասպարյանը։։

Ընկերության առաջարկած լուծումներն այս տարածաշրջանում բոլորովին նոր են, որտեղ հաճելին օգտակարի հետ համատեղելու լավագույն տարբերակներից է։