Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վհուկների որս չի լինելու, ամեն ինչ լինելու է օրենքով․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)

Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ օրենքի նախագծի քննարկմանը ելույթ ունեցավ նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«20-ից ավել տարիներ շարունակ հասարակությունը սրտատրոփ սպասում է՝ երբ է ի վերջո Հայաստանում հայտնվելու ուժեղ ձեռք, որը կսրբի կտանի այն վհուկներին, որոնք խոչընդոտում են Հայաստանի զարգացմանը, որոնք կեղեքում են Հայաստանի բնակչությանը, որոնք թալանում են Հայաստանի բնակչությանը։ Եվ ահա մի քաղաքական ուժ դա յուրովի անելու հայտ է ներկայացնում, օրինակ՝ բաց ձեռքերով հեղափոխություն անել, միանշանակ դա արժանանում է ծաղրի, որովհետև մինչ այդ տեսակետ կար, որ զենքով կարող են ազատվել սրանից։ Կյանքը ապացուցեց, որ զենքով չի լինում և բաց ձեռքերով հեղափոխությունը փաստ է։ Մենք ասում ենք, որ քայլ առ քայլ պայքարելու ենք կոռուպցիայի դեմ և վերականգնելու օրինականությունը ՀՀ-ում։ Էդպես չի լինում, պետք է բոլոր վհուկներին միանգամից բռնեք, տանեք բանտերը, ե նրանց բոլորի անունները գիտեք։ Մենք ասում ենք՝ ոչ, օրինականության սահմաններում պետք է ամեն ինչ լինի, որպեսզի այնպես չլինի, որ աչքը սարքելու փոխարեն, ունքը հանենք»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը և հավելեց, որ վհուկների որս չի լինելու, ամեն ինչ լինելու է օրենքով։

Այնուհետև ԱԺ նախագահը դիմեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը, առաջարկեց հին մոտիվացիաների հարթություն չմտնել, քանի որ այն լավ տեղի չի հանգեցնելու։

«Մի՛ պահեք ոչ մի բաստիոն, որը հին Հայաստանի, կոռումպացված Հայաստանի, ավտորիտար Հայաստանի բաստիոններից մեկը կարող է լինել։ Դրա կարիքը դուք չունենք, հավատացնում եմ ձեզ»,- ասաց նա։

Արարատ Միրզոյանը դիմեց նաև «Լուսավոր Հայաստանին»։ «Մենք շատ բաներ ասում ենք՝ սենց ա ճիշտ, սենց ա ճիշտ, հենց որ գալիս է անելու պահը՝ դուք ասում եք՝ վույ-վույ-վույ, աման-աման-աման, ժողովուրդ ջան, անել է պետք, հիմա ասեմ, էլի կասեն՝ ասում են՝ 3-րդ ճանապարհ, ձեր ցավը տանեմ դուք չեք դուրս գալիս 3-րդ ճանապարհից, գտեք էլի ձեզ նոր Հայաստանում։ Վստահ եմ մեզ հետ միասին ուզում եք ունենալ ժողովրդավարական Հայաստան։ Ինչի՞ եք ամեն անգամ գալիս, հասնում առվին, ասում՝ չէ, կթրջվենք»,- նշեց Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։