Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՍԴ դատավորները նախագահի հետ միասին, եթե նամուս ունենային, պետք է հրաժարական տային․ Սասուն Միայելյան (տեսանյութ)

«Սահմանադրական դատարանը նախորդ օրենքները դակել է նախորդ իշխանության կամքի համաձայն։ Սահմանադրական դատարանը մեր երկրի համար պետք է լիներ եկեղեցու մոմը, որովհետև ՍԴ-ն մեր վերջին հույսն է եղել անօրինական երկրում։ ՍԴ-ն այսօրվա դատավորներով և նախագահով հանդերձ ինչ ասես արել է, հակառակ օրենքի»,- ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը և հավելեց՝ կողմ է քվեարկելու Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ օրենքի նախագծին։

Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում է կամավոր հիմքով ՍԴ դատավորներին և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին հրաժարական տալ մինչև 2020 թվականի հունվարի 31-ը, եթե ՍԴ նախագահը և դատավորները հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

«Սահմանադրական դատարանը՝ նախագահի գլխավորությամբ, եթե մի քիչ նամուս ունենար, պետք է արդեն հրաժարական տար։ Թավշյա հեղափոխությունից հետո բնականաբար, պետք է փոխվեր»,- ընդգծեց Սասուն Միքայելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։