Բացել լրահոսը Փակել լրահոսը
Liana Karapetyan
A A
Հասարակություն

Ընդդեմ Հանրային հեռուստաընկերության դատը Հ1-ի նախկին լրագրողները շահել են

Երևանի վարչական դատարանը բավարարել է Հանրային հեռուստաընկերության նախկին լրագրողներ Լիանա Կարապետյանի և Սիրանույշ Մուրադյանի հայցն ընդդեմ Հանրային հեռուստաընկերության։

«Ա1+»-ի հետ զրույցում նրանց փաստաբան Տիգրան Ղազարյանն ասաց, որ հայցն ամբողջությամբ բավարարվել է․ հիմնական պահաջը, որ ուղղված էր Հեռուստառադիոընկերության խորհրդին և ածանցյալ պահանջը, որն ուղղված էր «Հ1»-ին։

««Հ1»-ին ուղղված պահանջն այն էր, որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի՝ աշխատանիքից ազատման հրամաններն անվավեր ճանաչվեն»,- նշեց փաստաբանը։

Հարցին, թե դրամական փոխհատուցում պահանջել էին, Ղազարյանը պատասխանեց, որ դա հետագայում պարզ կլինի, քանի որ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում 1 ամսից․ այսինքն՝ պատասխանող կողմը 1 ամիս ունի բողոքարկելու համար․ «Մնացածն արդեն ենթադրվում է, որ դրամական փոխհատուցումներ կլինեն»։

Դիտարկմանը, թե հարկադիր պարապուրդի՞ դիմաց, փաստաբանը դրական պատասխան տվեց՝ ավելացնելով, որ նաև կա վարչարարության պատճառած վնաս, որը ՀՌՀԸ-ն է պատճառել ու պետք է փոխհատուցի։

ՀՌԸԽ դեկտեմբերի 25-ի որոշմամբ կրճատված հաստիքները, ըստ փաստաբանի, հայցվոր կողմի հիմնական պահանջով վերականգնվել են, իսկ ածանցյալ պահանջով Մարգարիտա Գրիգորյանի հրամանն անվավեր է ճանաչվել։