Բացել լրահոսը Փակել լրահոսը
36912_alen_simonyan_31_01_M
A A
Քաղաքականություն

Պետք է հասնենք նրան, որ ունենանք անծուխ Հայաստան․ Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծն ու կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծով առաջարկվում է ծխախոտի օգտագործման արգելք է սահմանել փակ տարածքներում։ Խորհրդարանում նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ելույթում ընդգծեց, որ ծխողների քանակը քչանում է։

«Չգիտեմ տարեկան 1 տոկոսով, թե ավելի, բայց եթե նույնիսկ 1 տոկոսով, մենք պետք է օր առաջ դրա մասին մտածենք և հնարավորինս արագ այդ լուծումը տանք։ Խանութներում ցուցադրելու հետ կապված ասեմ, որ նրանց մեծ մասը թերթի կրպակներում են ցուցադրվում, որոնք թերթ վաճառելու փոխարեն, մեր խոսքը հասցնելու փոխարեն ամբողջովին լցված են տարբեր տուփերով։ Դրա մասի՞ն է խոսքը»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Ինչ վերաբերում է հակածխախոտային օրինագծի՝ հնարավոր տնտեսական վնաս պատճառելուն, ապա ԱԺ փոխխոսնակը նկատեց, որ պետք է գումար հատկացնեն, որ մարդիկ թողնեն ծխելը։

«Պետք է ավել գումար տանք, որ մարդիկ չծխեն։ Գիտեմ, որ հիմա ծխողներն, ամենայն հավանականությամբ ինձ ատում են, բայց պետք է հասնենք այն բանին, որ ունենանք անծուխ Հայաստան՝ 5, 10 տարի հետո»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը։