Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+inter roma 6.12.
A A
Սպորտ

Ուղիղ. «Ինտեր» - «Ռոմա». Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում է (տեսանյութ)

Իտալիայի Ա սերիայի 15-րդ տուրի մեկնարկային խաղում Միլանի «Ինտերը» սեփական դաշտում կընդունի Հռոմի
«Ռոմային», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Կայացած 14 տուրից հետո միլանյան ակումբը 37 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ հռոմեական
ակումբը 28 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը:

Թիմերն արդեն հրապարակել են կազմերը: Հենրիխ Մխիթարյանի հանդիպումը կսկսի «Ռոմայի» մեկնարկային կազմում:
«Ինտեր» - «Ռոմա» սկզբունքային հանդիպումը կսկսի Երևանի ժամանակով ժամը 23:45-ին:

Խաղի ուղիղ եթերը այստեղ․