Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport futboli akumb
A A
Սպորտ

Հայկական ակումբները խզել են 13 ֆուտբոլիստների պայմանագրերը

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի աշնանային հատվածի ավարտից հետո մի քանի ակումբներ արդեն բաժանվել են իրենց ֆուտբոլիստներից։

Մասնավորապես՝ «Գանձասար-Կապանը» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը Վարդան Արզոյանի, Մարտին Գրիգորյանի, Գագիկ Մաղաքյանի և Ստեֆան Աջումանիի հետ։ Ալեքսանդր Հովհաննիսյանի հետ պայմանագիրը չի երկարաձգվել, իսկ Գևորգ Օհանյանն էլ չի շարունակի խաղալ «Գանձասար-Կապանում»՝ ընտանեկան դրդապատճառներով։

«Ուրարտու» ակումբը հրաժարվել է կիսապաշտպան Միլոշ Նիկոլիչի, Անդրանիկ Ոսկանյանի, Ադամու Աբդուլահիի և Իգոր Ստանոևիչի ծառայություններից։

«Արարատը» լքել են թիմի ֆուտբոլիստներ Միխայիլ Պետրուշենկովն ու Դենիս Շևչուկը։ «Փյունիկից» առայժմ հեռացել է մեկ ֆուտբոլիստ՝ կիսապաշտպան Ստանիսլավ Եֆիմովը։