Բացել լրահոսը Փակել լրահոսը
9518C15A-1403-4417-BB61-F6991412F08B_w408_r1_s
A A
Հասարակություն

«Կարա՞մ չպատասխանեմ հարցին». Հայկ Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին Առավոտ

«Կարա՞մ չպատասխանեմ հարցին»,- դատական նիստի մեկնարկից առաջ լրագրողների հարցին՝ ի՞նչ կասի իր հորեղբորը՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու մասին, այսպես արձագանքեց Սերժ Սարգսյանի եղբորորդի Հայկ Սարգսյանը:

Այսօր, դեկտեմբերի 5-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում (նախագահող դատավոր Աննա Դանիբեկյան) ընթանում է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը: 

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելու և պահելը) հատկանիշներով։