Բացել լրահոսը Փակել լրահոսը
MIED-e1565605145250
A A
Հասարակություն

Քրեակատարողական հիմնարկի նախկին աշխատակիցը հաղթեց ՄԻԵԴ-ում. Aravot.am

Այսօր մարդու իրավունքների եվրոպական դատարանը Կարինե Համբարձումյանի գործով որոշում է կայացրել: Նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ ըստ ՄԻԵԴ-ի՝ տեղի է ունեցել Կ.Համբարձումյանի արդար դատաքննության իրավունքի խախտում՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մաս և Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում ՝ անձնական կյանքի իրավունքի խախտում: Միաժամանակ դատարանը որոշել է տալ փոխհատուցում՝ 1200 եվրոյի չափով:

 Կ.Համբարձումյանն աշխատել է ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, մեղադրվել է կաշառք վերցնելու եւ խարդախության համար: