Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Բնության մեջ որևէ օրենք չի կարող քաղաքական նկատառում չունենալ․ վարչապետ (տեսանյութ)

 «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու նախագծի վերաբերյալ հարց ուղղեց վարչապետին․

«Արդյո՞ք այս մեխանիզմով հնարավոր է հանգուցալուծել ՍԴ-ում առկա ճգնաժամը, նաև ինչպե՞ս եք վերաբերվում այն քննադատություններին, որ դա արվում է քաղաքական նկատառումներով և ունի անձնավորված բնույթ»։

«Ընդհանրապես բնության մեջ որևէ օրենք չի կարող քաղաքական նկատառում չունենալ։ Հետևաբար, քննադատել, որ որևէ օրենք ունի քաղաքական նկատառում՝ մի քիչ նոնսենս է և ինձ հիշեցնում է հին ժամանակները, երբ որ ասում էին՝ եկեք ընտրությունները չքաղաքականացնենք, հիշո՞ւմ եք չէ»,- նկատեց վարչապետը, ապա հավելեց՝ ո՞րն է քաղաքական նկատառումը։

«Քաղաքական նկատառումը հետևյալն է, որ Հայաստանում ՍԴ-ում հաստատված իրավիճակը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իրավիճակին և եթե լուծումներ չլինեն այդպես շարունակվելու է մինչև 2035 թիվը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։