Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան2
A A
Քաղաքականություն

Բոլոր հարթակներում պետք է հետևողականորեն պաշտպանենք մեր ազգային շահերը․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Մենք բոլոր հարթակներում պետք է հետևողականորեն պաշտպանենք մեր ազգային շահերը, առավել ևս՝ ազգային անվտանգությանը վերաբերվող համատեքստում։ Մենք  ընդամենը շարունակում ենք արձանագրել, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը անվտանգության այն համակարգն է, որում ընդգրկված է Հայաստանի Հանրապետությունը», այսօր Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Միքայել Զոլյանի այն հարցին, թե Ռուսատանի կողմից զենքի վաճառքի և ՀԱՊԿ անդամ դաշնակից երկրների կողմից վարչապետի կողմից բարձրացված զենքի վաճառքի հարցն ի՞նչ արձագանք է ստացել, արդյոք այս առումով հույսեր կա՞ն։

 «Եթե ուշադրություն եք դարձրել, Բիշքեկում ես հարցը առաջադրեցի բոլորովին ուրիշ կոնտեքստում։ Ես ասացի՝ վստահ եմ՝ ՀԱՊԿ-ն ունի՞ բոլոր լծակները մեր տարածաշրջանում, մասնավորապես՝ ԼՂ գոտում և հատկապես անվտանգության գոտում էսկալացիա թույլ չտալու համար։ Բայց ես ցույց տվեցի, որ խոսքը ոչ միայն Հայաստանի անվտանգության մասին է, այլև ՀԱՊԿ երկրների և մեծ հաշվով՝ տարածաշրջանի համար։ Քանի որ իմ համոզմունքն այն է, որ եթե ԼՂ գոտում մենք ունենանք նոր ռազմական էսկալացիա, շատ հետաքրքիր միջավայր կդառնա Սիրիայում իրենց հենարանը կորցնող իսլամական ահաբեկիչների համար, որոնց համար Ադրբեջանը լավ հենակետ կարող է դառնալ»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տեղեկություն ունեն, որ «Իսլամական պետության» կազմում են բազմաթիվ Ադրբեջանի քաղաքացիներ, և սխալ քաղաքականության արդյունքում նրանց հնարավոր է հաջողվի Ադրբեջանում ընդլայնել իրենց հենակետը։

«Նրանց համար Ադրբեջանը աշխարհագրորեն ավելի հարմար է՝ գործելու դեպի հյուսիս, արևելք, հարավ  դեպի արևմուտք, և այնտեղ կարող են ունենալ նպաստավոր միջավայր։ Այդ ուղղություններից առնվազն երկուսում ՀԱՊԿ երկրներ են։ Ես ասացի՝ ոչ միայն Հայաստանի, այլ սեփական անվտանգություններից ելնելով, այս հարցը մեր գործընկերները պետք է լրջորեն դիտարկեն»։