Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արփի Դավոյանը չի հասկանում Գագիկ Ծառուկյանի հարցազրույցները (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, ԱԺ ամբիոնից դիմելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սեգեյ Բագրատյանին, հիշեցնում է, որ իրենք երբեք կուլիսային պայմանավորվածությունների չեն գնացել, երբեք բարձրախոսներն անջատած որևէ խոսակցություն և պայմանավորվածություն չեն ունեցել և հիմա էլ չեն պատրաստվում նման գործելաոճ որդեգրել, որովհետև իրենց խոսքը պետք է լսելի լինի հանրությանը և իրենք հաշվետու են հանրության առջև:

Շարունակելով՝ Արփի Դավոյանն այս անգամ էլ դիմեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանին՝ հիշեցնելով նրա երեկվա ելույթը:

«Մեր շատ սիրելի պարոն Աբովյանն անընդհատ ասում էր, որ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցները լսենք: Պարոն Աբովյան, ուշադիր լսում ենք, բայց ահագին բաներ չենք հասկանում, որովհետև հիմնական խոսքը ուղեկցվում է տարբեր բառերով, և միտքը հասկանալի չէ»,- ասաց տիկին Դավոյանը:

Տեղից արձագանքեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը.

«Գնացեք դպրոց»:

Մանրամասները՝ տեսանյութում: